Նոր, կարմիր, կենսաչափական անձնագրի մասին. ինչ արժե և ուր կարող է տանել հայաստանցիներին

28,650 դրամ արժե Հայաստանի քաղաքացիների նոր՝ կենսաչափական անձնագիրը, արժե նաև իմանալ մի քանի բան այս անձնագրի մասին: Օրինակ՝ ուր կարող է տանել այս անձնագիրը Հայաստանի քաղաքացուն:


Սկսենք սկզբից. Եթե լրացել է Ձեր կապույտ անձնագրի ժամկետը, ապա նոր՝ կարմիր կենսաչափական անձնագիր ստանալու համար նախ պետք է նախագրանցվել՝ էլեկտրոնային եղանակով՝ https://www.haypass.am/ կայքում:

Նախագրանցումից հետո միայն կարող եք գնալ մատնահետք հանձնելու, ստորագրություն տալու և լուսանկարվելու:

Նոյեմբերի մեկից երկրում 14 գրասենյակ է գործում, Երևանում նոր կենսաչափական անձնագիր կստանաք՝ Երևան մոլում ու Մեգամոլում գործող գրասենյաներից:

Այստեղ ստորագրելուց, նկարվելուց ու մատնահետք հանձնելուց հետո, ձեզ կտրոն կտրվի՝ QR կոդով:

Այնուհետև կոդը կմոտեցնեք սարքավորմանը, որ միանգամից ճանաչում է Ձեր պրոֆիլը:

Սրանից հետո ձեր տվյալները պիտի հայտնվեն էկրանին ու վերջ՝ անձնագիրը պատրաստ է տպագրության: Այս ամենը տևելու է 3 րոպե, ոչ ավելի:

Այս երեք րոպեից 14 օր հետո դուք հենց նույն գրասենյակից էլ կարող եք ստանալ ձեր նոր կենսաչափական անձնագիրը: Ի դեպ, կենսաչափական անձնագիր ունենալու համար նույնականացման քարտը պարտադիր է, այն արժե՝ 5950 դրամ՝ տրվում է 5 տարով:

Հայաստանի կառավարությունն ամենաբարձր մակարդակով հիշեցնում է՝ նաև ինչի համար է այս ամենը։

Բայց կա նաև մի հիշեցում՝ դեպի ԵՄ ճանապարհին 70-ից ավելի անելիք ունի Հայաստանը և ամեն քայլն ու դետալն է այստեղ էական:

Նոր կենսաչափական անձնագրերում Արարատը չկա, չի լինի նաև անձի հայրանունը, վիզուալ ուղերձներից երևում է օրինակ՝ խաղաղության աղավնի, որ կթռնի, թե անձնագրի էջերն արագ թերթեք:

Ավելին՝ տեսանյութում․