Իրանի գերագույն առաջնորդը կառավարությանը լիազորություններ է տվել բանակցությունների հարցում. Փեզեշքիան

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է, որ երկրի գերագույն առաջնորդը կառավարությանը որոշակի լիազորություններ է տվել խաղաղ բանակցությունների հարցում։ Այս մասին հաղորդել են իրանական պետական լրատվամիջոցները։

Փեզեշքիանի խոսքով՝ Թեհրանը կփորձի խնդիրը լուծել երկխոսության միջոցով։ Այլ մանրամասներ նախագահը չի հայտնել։