Wizz Air-ի ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բուդապեշտում՝ ռումբի սպառնալիքի պատճառով

Wizz Air ավիաընկերության ինքնաթիռ, արխիվ

Լոնդոնից Սոֆիա ուղևորվող Wizz Air ավիաընկերության ինքնաթիռը ռումբի սպառնալիքի պատճառով հարկադիր վայրէջք է կատարել Բուդապեշտի օդանավակայանում։ Այս մասին հայտնել է Հունգարիայի պաշտպանության նախարար Ռոմուլուս Ռուզին-Սենդին՝ Ֆեյսբուքի իր էջում։

Ուղևորատար ինքնաթիռին ուղեկցելու համար օդ է բարձրացվել հունգարական Gripen կործանիչը։

Հունգարիայի պաշտպանության նախարարի խոսքով՝ ինքնաթիռի վայրէջքից հետո ոստիկանությունը լրացուցիչ անվտանգության միջոցառումներ է իրականացրել։

Wizz Air-ը հայտնել է, որ այժմ ինքնաթիռն ու ուղևորները անվտանգության ստուգում են անցնում։