«Մենք մեծ քանակի շինաղբի խնդիր ունենք աղբամանների մեջ։ Մենք հնարավորություն ունենք արձանագրելու, թե որ տեղերում են մարդիկ բերում, աղբամաններում լցնում իրենց շինաղբը, ինչն անթույլատրելի է»,- այսօր գործակարգավարական խորհրդակցության ժամանակ հայտնել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ ընդգծելով, որ այս խախտումներն անհետևանք չպետք է մնան, և մարդիկ շինաղբը սխալ վայրում թողնելու համար պետք է տուգանվեն։
«30 հազար տուգանք է՞ր, բայց կարծում եմ, որ տուգանքների չափով կարելի է խստացման գնալ։ Որովհետև համատարած երևույթ է և պետք է պայքարել դրա դեմ»,- զգուշացրեց քաղաքապետը՝ օրինակ բերելով, որ արդեն հաջողված փորձ ունեն։ Տեսախցիկներով հետևել են, թե ովքեր են Բաղրամյան պողոտայում աղբամանը լցրել շինաղբով և տուգանել են։
«Մենք հաջորդ տարի սկսելու ենք շինաղբի հավաքման համար տարրաններ դնել»,- հայտարարեց Ավինյանը՝ տեղեկացնելով, որ արդեն այս տարի նախնական
50 հատ տարրա գնվել է և 50 հատ էլ նախատեսում են գնել հաջորդ տարի։