Նիդերլանդները չի մասնակցի 2027 թվականի «Եվրատեսիլ» երգի մրցույթին՝ Իսրայելի մասնակցության շուրջ շարունակվող տարաձայնությունների պատճառով։
Նիդերլանդների հանրային հեռարձակող NPO-ն այսօր հայտարարել է, որ Իսրայելի մասնակցությունը շարունակում է բուռն քննարկումների և հասարակական պառակտման պատճառ դառնալ։ Հեռարձակողի ղեկավարությունը, խորհրդակցելով վերահսկիչ խորհրդի հետ, որոշել է հաջորդ տարի մրցույթին ներկայացուցիչ չուղարկել։
Դեռ օգոստոսին «Եվրատեսիլում» Նիդերլանդների մասնակցության համար պատասխանատու Avrotros հեռուստառադիոընկերությունը Գազայի հատվածում պատերազմի պատճառով հայտարարել էր մրցույթը կրկին բոյկոտելու մասին։ Սակայն NPO-ն ավելի ուշ պատրաստակամություն էր հայտնել ինքնուրույն ապահովել երկրի մասնակցությունը։ Այժմ այդ որոշումը վերանայվել է։
Նիդերլանդները բոյկոտել էին նաև այս տարվա «Եվրատեսիլը»՝ ևս չորս երկրների հետ։ Իռլանդիան նույնպես հայտարարել է 2027 թվականի մրցույթին չմասնակցելու մտադրության մասին, իսկ Իսպանիայում բոյկոտի հնարավորությունը դեռ քննարկվում է։
Հաջորդ «Եվրատեսիլը» կանցկացվի 2027 թվականի մայիսին՝ Բուլղարիայի Բուրգաս քաղաքում։