ԵՊՀ երկու ամբիոնի վարիչներ են ձերբակալվել

Սահմանադրագետ Վարդան Այվազյան, պատմաբան Էդիկ Մինասյան

Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել է 4 անձ, այդ թվում՝ ԵՊՀ երկու ամբիոնի վարիչներ, «Ազատությանը» հայտնում են Հակակոռուպցիոն կոմիտեից:

ԵՊՀ պատմության ֆակուլտետի հայոց պատմության ամբիոնի վարիչ, ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության նախկին պատգամավոր Արծվիկ Մինասյանի եղբայր Էդիկ Մինասյանը ձերբակալվել է կաշառք ստանալուն օժանդակելու մեղադրանքով, իսկ ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի սահմանադրական իրավունքի ամբիոնի վարիչ Վարդան Այվազյանը՝ կաշառք ստանալու մեղադրանքով:

Թե ովքեր են մյուս երկու ձերբակալվածները, Հակակոռուպցիոնը չի մանրամասնում:

«Նախաքննության շահերից ելնելով՝ այլ մանրամասներ չենք կարող տրամադրել», - հայտնում է Հակակոռուպցիոն կոմիտեն: