Ամենակտիվը շարունակում են քվեարկել Ստեփանավանում

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ժամը 17:00-ի տվյալներով՝ ընտրողներն ամենակտիվը շարունակել են քվեարկել Ստեփանավան խոշորացված համայնքում, որտեղ քաղաքի կառավարման համար 4 ուժ է պայքարում՝ «Քաղաքացիական պայմանագիր», «Ուժեղ Հայաստան», «Հանրապետություն» և «Գործարար» կուսակցությունները:

Այսպիսով, ժամը 17:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրություննեում Ստեփանավանում քվեարկել է ընտրողների 58.36 տոկոս, Ծաղկաձորում՝ 49.88 տոկոսը, Մեղրիում՝ 45.75 տոկոսը, Եղեգնաձորում՝ 49.74 տոկոսը, Արթիկում՝ 44.72 տոկոսը, Գորիսում՝ 44.53 տոկոսը, Ջերմուկում ՝ 43.06 տոկոսը:

Հայաստանում այսօր տեղական ընտրություններ են 21 համայնքներում, 19-ում՝ համամասնական ընտրակարգով, 2-ում՝ մեծամասնական: