Արթուր Դավթյանը՝ աշխարհի կրկնակի չեմպիոն

Artur Davtian wins World medal for Gymnastics, 25 Oct. 2026

Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը Նիդերլանդներում անցկացվող սպորտային մարմնամարզության աշխարհի առաջնությունում ոսկե մեդալ է նվաճել՝ հենացատկի վարժության եզրափակիչում երկու ցատկերի հանրագումարում հավաքելով 14,850 միավոր:

Դավթյանը կարիերայում երկրորդ անգամ է դառնում աշխարհի չեմպիոն: Նա նաև Օլիմպիական խաղերի արծաթե ու բրոնզե մեդալակի է, Եվրոպայի չեմպիոն:

Այսպիսով, Ռոտերդամում անցկացվող սպորտային մարմնամարզության աշխարհի առաջնությունը Հայաստանի հավաքականն ավարտում է 2 ոսկե և 2 բրոնզե մեդալով: Ավելի վաղ նժույգթափեր վարժությունում Համլետ Մանուկյաննը հռչակվել էր աշխարհի չեմպիոն, իսկ Մամիկոն Խաչատրյանը դարձել էր բրոնզե մեդալակիր։ Պատվո հարթակի երրորդ աստիճանին էր կանգնել նաև Եվրոպայի չեմպիոն Արթուր Ավետիսյանը`օղակների վարժությունում դառնալով բրոնզե մեդալակիր: