Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայությունը (ԱԴԾ) հայտնել է Գերմանիայի քաղաքացու ձերբակալության մասին, որը, ըստ ռուսական հատուկ ծառայության, որպես դիպուկահար մասնակցել է Ուկրաինայի զինված ուժերի մարտական գործողություններին։
ԱԴԾ-ի պնդմամբ՝ տղամարդը 2025 թվականի նոյեմբերին ժամանել է Ուկրաինա և երեք տարվա պայմանագիր կնքել զինված ուժերի հետ, սակայն խոստացված գումարը չստանալուց հետո ինքնակամ լքել է ծառայությունը։
Ռուսական կողմը քննարկում է նրա դեմ վարձկանության հոդվածով քրեական գործ հարուցելու հարցը։ Այդ հոդվածով նախատեսվում է մինչև 15 տարվա ազատազրկում։
Գերմանիայի արտգործնախարարությունը հաստատել է, որ տեղյակ է ձերբակալության մասին հաղորդումներից և Մոսկվայում իր դեսպանատան միջոցով փորձում է պարզել դեպքի հանգամանքները։