Պուտինն առաջարկել է հանդիպել Թրամփի հետ Չինաստանում

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն առաջարկել է հանդիպել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ Չինաստանում։ Այս մասին նա հայտարարել է Սանկտ Պետերբուրգում Թրամփի հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիթքոֆի հետ հանդիպմանը, հայտնում է Reuters-ը։

Կրեմլն ավելի վաղ հայտնել էր, որ հնարավոր է՝ հաջորդ ամիս Չինաստանում կայանալիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցություն գագաթնաժողովի շրջանակներում տեղի ունենան Վլադիմիր Պուտինի, Դոնալդ Թրամփի և Չինաստանի նախագահ Սի Ծինփինի եռակողմ բանակցությունները։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Պուտինն ու Թրամփը հնարավոր է հանդիպեն Չինաստանում, սակայն հարցը դեռ հստակեցված չէ․ Ուշակով

Այսօր ավելի վաղ Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը ասել էր, որ Վլադիմիր Պուտինի և Սթիվ Ուիթքոֆի բանակցությունների գլխավոր թեման կլինի ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորումը

Ուիթքոֆը Ռուսաստան է եկել Օսլոյից, որտեղ բանակցություններ էր վարել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ՝ վերջ դնելու արդեն հինգերորդ տարին ընթացող պատերազմին: