Ավտոբուսում տեղի ունեցած միջադեպի գործով ձերբակալվել է նաև տեսանյութը նկարահանած կինը

Երևանի ավտոբուսներից մեկում տեղի ունեցած միջադեպի գործով ձերբակալվել է նաև տեսանյութը նկարահանած կինը՝ խուլիգանություն կատարելու կասկածանքով, հայտնում են Ներքին գործերի նախարարությունից։

ՆԳՆ-ի փոխանցմամբ՝ կինը կներկայացվի նախաքննական մարմին։

Ավելի վաղ ոստիկանությունը հայտնել էր, որ հայտնաբերվել և ձերբակալվել է նաև ավտոբուսում կնոջը վիրավորած և նվաստացրած տղամարդը։ Նա արդեն ներկայացվել է նախաքննական մարմին։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Ավտոբուսում կնոջը վիրավորած և նվաստացրած տղամարդը ձերբակալվել է

Երեկ համացանցում տեսանյութ էր տարածվել, որում երևում էր, թե ինչպես է տղամարդը ավտոբուսում վիրավորում և նվաստացնում կողքին նստած կնոջը։

Միջադեպի վերաբերյալ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու և խուլիգանության հոդվածների հատկանիշներով։