Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը շնորհավորել է Ադրբեջանին Անկախության վերականգնման օրվա առթիվ՝ իր գրառման մեջ ևս մեկ անգամ ընդգծելով երկու երկրների «եղբայրական հարաբերությունները»։
«Մեր երկրի և ժողովրդի անունից սրտանց շնորհավորում եմ բարեկամ և եղբայրական Ադրբեջանին Անկախության վերականգնման օրվա առթիվ։ Ողջույններս եմ փոխանցում Ադրբեջանի նախագահ, իմ եղբայր Իլհամ Ալիևին և մեր ադրբեջանցի եղբայրներին ու քույրերին, որոնց հետ միշտ միասնական ենք թե՛ ուրախության, թե՛ տխրության պահերին», - գրել է Էրդողանը X-ում։
Շնորհավորանքը հնչում է Անկարայի ու Բաքվի միջև վերջին տարաձայնությունների ֆոնին։ Նախօրեին ադրբեջանական իշխանություններին մոտ կանգնած Qafqazinfo-ն գրել էր, թե Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը Բաքվում գաղտնի հանդիպում է անցկացրել և հանձնարարականներ տվել՝ հնարավոր հեղաշրջման ծրագրերի հետ կապված։ Անկարան կտրուկ հերքել էր հրապարակումը, որն ավելի ուշ հեռացվել էր կայքից։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Անկարան հերքում է Բաքվում Ֆիդանի «գաղտնի հանդիպման և հեղաշրջման հրահանգներ տալու» մասին պնդումներըՄինչ այդ երկու երկրների միջև տարաձայնություններ էին առաջացել նաև Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու սահմանափակումների շուրջ։