Հռոմի պապ Լևոն 14-րդն այսօր դուրս է գրվել Հռոմի «Ջեմելլի» հիվանդանոցից, որտեղ չորս օր առաջ թոքի ուռուցքի հեռացման վիրահատության էր ենթարկվել։
Բժիշկների գնահատմամբ՝ վիրահատությունը հաջող է անցել։ Վատիկանը հայտնել է, որ 71-ամյա քահանայապետի մոտ ախտորոշվել է ադենոկարցինոմա՝ թոքի քաղցկեղի ամենատարածված տեսակը։
Լևոն 14-րդը հիվանդանոցից դուրս է եկել ինքնուրույն քայլելով, ողջունել շենքի մոտ հավաքված հավատացյալներին, ապա հեռացել ավտոմեքենայով։ Սպասվում է, որ կիրակի նա կմասնակցի Սուրբ Պետրոսի հրապարակում նախատեսված պատարագին։
Բժիշկների խոսքով՝ քահանայապետի առողջական վիճակը թույլ է տալիս վերադառնալ աշխատանքի, սակայն դեռ չեն հայտնել հեռացված ուռուցքի չափերն ու հնարավոր մետաստազների առկայությունը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ պապը հիվանդության որևէ ախտանիշ չի ունեցել, իսկ թոքի գոյացությունը հայտնաբերվել է սովորական բուժզննման ժամանակ։