Իրանը «վստահում է հայ եղբայրներին», Թուրքիան խոսում կարգավորումից. COP 17-ն ու անպատասխան հարցերը

Երևանում այսօր կայացավ Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովին (COP17) ընդառաջ կազմակերպված առաջնորդների գագաթնաժողովը։

Գագաթնաժողովին մասնակցում են ավելի քան մեկ տասնյակ երկրների ղեկավարներ, այդ թվում՝ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը, Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը, Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն, ինչպես նաև Կենտրոնական Ասիայի և Աֆրիկայի մի շարք երկրների առաջնորդներ։

Երևանում է նաև ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը։

Իրանի նախագահն այսօր «Ազատության» հարցին ի պատասխան հայտարարեց՝ հայ-ամերիկյան TRIPP նախագծի վերաբերյալ Թեհրանը մտահոգություններ չունի. «Մենք վստահում ենք մեր հայ եղբայրներին»:

Առաջնորդների գագաթնաժողովին ներկա էր նաև Թուրքիայից պատվիրակություն՝ գյուղատնտեսության նախարարի գլխավորությամբ: Իբրահիմ Յումաքլըն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադառնալով հայ-թուրքական գործընթացին, ասաց նախագահ Էրդողանի հանդիպումները վարչապետ Փաշինյանի հետ միտված են հայ - թուրքական կարգավորումը «առավելագույն մակարդակի» բարձրացնելուն:

Մանրամասները՝ տեսանյութում.