Գերմանիայում ձերբակալվել են Լեհաստանում Starlink-ի կայանի հրկիզման մեջ կասկածվող անձինք

Գերմանիայում ձերբակալվել են Թուրքիայի երկու քաղաքացիներ, որոնք կասկածվում են Լեհաստանում Starlink-ի կայանը հրկիզելու մեջ, հայտնել է Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը։

Տուսկը տեղի ունեցածն անվանել է «հիբրիդային պատերազմի հերթական գործողություն»։ Լեհաստանի իշխանությունները կասկածում են, որ հրկիզումն իրականացվել է օտարերկրյա պետության պատվերով։

Գերմանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ ձերբակալվել է նաև կասկածյալների ենթադրյալ հանցակիցը։

Վարշավայի մերձակայքում գտնվող կայանը, որն ինտերնետ կապով ապահովում էր նաև Ուկրաինայի զինված ուժերին, հրկիզվել էր սեպտեմբերի 23-ին։ Լեհաստանի իշխանությունները կասկածում են Ռուսաստանի մասնակցությունը, սակայն ուղղակի ապացույցներ դեռ չեն ներկայացրել։