Չինաստանի արտգործնախարարը կմեկնի Ադրբեջան

Չինաստանի արտգործնախարար Վան Ին հոկտեմբերի 15-ին Բաքվում կմասնակցի Ասիայում փոխգործակցության և վստահության միջոցների վերաբերյալ խորհրդակցության (CICA) յոթերորդ գագաթնաժողովին, հայտնում է Չինաստանի արտգործնախարարությունը։

Վան Ին գագաթնաժողովին կմասնակցի Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հատուկ ներկայացուցչի կարգավիճակով։

Չինաստանի արտգործնախարարը հոկտեմբերի 14-20-ը նախատեսված շրջագայության ընթացքում, Ադրբեջանից բացի, կայցելի նաև Խորվաթիա, Չեռնոգորիա և Բուլղարիա։