Վրաստանի, Ադրբեջանի, Թուրքիայի, Ուզբեկստանի, Ղրղզստանի և Թուրքմենստանի երկաթուղային կառույցների ներկայացուցիչները Տաշքենդում արձանագրություն են ստորագրել CASCA+ միջազգային բեռնափոխադրումների երթուղու զարգացման վերաբերյալ։
Հոկտեմբերի 7-8-ին կայացած հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երթուղով բեռնափոխադրումների ծավալների ավելացումը, սակագնային պայմանների բարելավումը և նավահանգիստներում բեռնարկղերի սպասման ժամանակի կրճատումը։
CASCA+ երթուղին Կենտրոնական Ասիան Հարավային Կովկասով և Թուրքիայով կապում է եվրոպական շուկաների հետ։ Այն նախատեսված է տարբեր տրանսպորտային միջոցներով՝ երկաթուղով և ծովային ճանապարհով, բեռների փոխադրման համար։