Ադրբեջանցի զինծառայողի կողմից Սյունիքի մարզի Շաքի գյուղի իր տանը հրազենային վնասվածքներ ստացած Անի Ավետիսյանը և նրա երկու երեխաները տուժող են ճանաչվել, «Ազատությանը» փոխանցել են Քննչական կոմիտեից:
Իրավապահ մարմինն առայժմ հրաժարվում է ասել՝ արդյոք նրանք արդեն հարցաքննվե՞լ են:
Ըստ Բաքվի` ադրբեջանցի զինծառայող Նասիմի Մուսաևը սեպտեմբերի 26-ին ինքնակամ լքել էր Լաչինի զորամասը: Նա հոկտեմբերի 1-ին մտել էր Սյունիքի Շաքի գյուղի տներից մեկը, կրակել տանտիրուհու վրա՝ նրան ծանր վնասվածք պատճառելով: Նրան առաջինը իրենց տանը հայտնաբերել էին Անի Ավետիսյանը երեխաները: Մայր, ըստ հարազատների, երեխաների պաշտպանելիս, ոտքի և ձեռքի վնասվածքներ է ստացել: Այդ ընթացքում նաև Անի Ավետիսյանի որդու դաստակն էր կոտրվել:
Երկու ամսով կալանավորված ադրբեջանցի զինծառայողը մեղադրվում է սահմանը ապօրինի հատելու, զենքի մաքսանենգության, զենքի գործադրմամբ առողջությանը ծանր վնաս հասցնելու և բնակարանի անձեռնմխելիությունը խախտելու համար: Ադրբեջանում նրան մեղադրում են դասալքության համար: