Եմենի հութիների՝ Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր Ռիադի միջազգային օդանավակայանին հասցված հերթական հարվածի հետևանքով մեկ մարդ զոհվել է, առնվազն 11-ը՝ վիրավորվել, հայտնում են երկրի իշխանությունները։
Հարձակման հետևանքով վնասվել են օդանավակայանի 3-րդ և 4-րդ տերմինալներըլ։ Զոհվածը Պակիստանի քաղաքացի է։
Հարձակման է ենթարկվել նաև Դամամ քաղաքի մոտ գտնվող միջազգային օդանավակայանը, ինչպես նաև Saudi Aramco նավթային ընկերության երկու օբյեկտ։
Վերջին հինգ օրում Էր Ռիադի օդանավակայանը չորս անգամ հարձակման է ենթարկվել։ Վերջին հարվածներից13 մարդ էր զոհվել, ավելի քան 300-ը՝ վիրավորվել։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Հութիները հարվածել են Ռիադի միջազգային օդանավակայանին. կա առնվազն 12 զոհԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չէր բացառել, որ Վաշինգտոնը կարող է միանալ հութիների դեմ Սաուդյան Արաբիայի պատասխան հարվածներին։ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը դատապարտել էին օդանավակայանի վրա հարձակումը։