Լեհաստանում տեղեկություններ են ստացվել Դոնալդ Տուսկի դեմ մահափորձի նախապատրաստման մասին

Լեհաստանի ոստիկանությունը և հետախուզական գործակալությունները տեղեկություններ են ստացել վարչապետ Դոնալդ Տուսկի և պաշտպանության նախարար Վլադիսլավ Կոսինյակ-Կամիշի դեմ մահափորձի նախապատրաստման մասին:

Ներքին գործերի նախարարը և հետախուզական ծառայությունների համակարգող նախարարն այսօր արտակարգ խորհրդակցություն են հրավիրել։

Դեռևս մանրամասներ չկան այն մասին, թե ով կարող էր դա պլանավորել, երբ կամ արդյոք կան կասկածյալներ կամ ձերբակալվածներ։

Ավելի վաղ Financial Times-ը հայտնել էր, որ Կրեմլը ակտիվացրել է եվրոպական պաշտպանական ընկերությունների ղեկավարների, այդ թվում՝ անօդաչու թռչող սարքերի արտադրությամբ զբաղվող փոքր ընկերությունների ղեկավարների դեմ մահափորձերի նախապատրաստական աշխատանքները։ Տեղեկատվությունը հիմնված է հինգ եվրոպական հետախուզական գործակալությունների աղբյուրների վրա։

Գերմանական հակահետախուզությունը, մասնավորապես, հայտարարել է, որ Ռուսաստանը «պլանավորում է բռնի գործողություններ պետական կամ պետական վերահսկողության տակ գտնվող կառույցներն օգտագործող անձանց, այդ թվում՝ հանցավոր տարրերի դեմ»։

Հոկտեմբերի 7-ին Դանիայի ոստիկանության հետախուզական ծառայության վերլուծաբան Ժոզեֆին Քրիստենսենը հայտնել է, որ Կրեմլը դիվերսիոն գործողություններ է սկսել Ուկրաինա մատակարումներ իրակակացնող դանիական ռազմական ընկերությունների դեմ: Նրա խոսքով՝ ռուսական հետախուզական գործակալությունները հաճախ օգտագործում են չվարժեցված գործակալներ, այդ թվում՝ անօթևան անձանց և թմրամոլների, որոնք հավաքագրվում են Telegram-ի և այլ սոցիալական ցանցերի միջոցով: