Ադրբեջանցի հայտնի երգչուհի Զեյնաբ Հասանիի «Aram Aram», թարգմանաբար «Կամաց-կամաց» կատարման ներքո է այսօր վաղ առավոտյան սրտիկ ուղարկել վարչապետ Նիկոլ Փաշինյանը Թուրքմենբաշիի՝ ադրբեջաներեն երգող շատրվանների մոտից։ Հեծանվային զբոսանքից հետո էլ՝ լավ օր մաղթել բոլորին:
Երկօրյա աշխատանքային այցով Թուրքմենստանում գտնվող Փաշինյանին և Ալիևին տեսախցիկները երեկ ֆիքսել էին սեղանի շուրջ՝ ոչ պաշտոնական շփվելիս. լսելի չէ, թե ինչ են նրանք քննարկում:
Այսօր արդեն նրանց շփումը Բելառուսի նախագահի հետ արձանագրել են խմբով լուսանկարվելու ընթացքում։ Բելառուսական կողմի տարածած տեսանյությում լսելի է, որ Ալիևը Փաշինյանին կեսկատակ ասում է՝ «մեզ բաժանել էլ չի լինի», Լուկաշենկոն էլ լրացնում՝ «մեզնից ո՞ւր պիտի փախչի»:
Your browser doesn’t support HTML5
«Մեզ բաժանել էլ չի լինի», «Մեզնից չի փախչի». Ալիևի ու Լուկաշենկոյի կատակները Փաշինյանի հետ
ԱՊՀ ղեկավարները խորհրդի նիստ են անցկացրել Ավազա հանգստավայրում։ ԱՊՀ երկրների առաջնորդներին առաջին անգամ միացել է նաև Իրանի նախագահը Մասուդ Փեզեշքիանը՝ հատուկ հյուրի կարգավիճակով։
Ղեկավարները երեկ նաև մասնակցել են ազգային մշակույթի և ուտեստների փառատոնին։ Հայաստանը ազգային ուտեստներից, տարազներից ու պարային կատարումներից բացի ներկայացել է ռոբոտով. առաջնորդների համար պարել է ISiL անունով ռոբոտը՝ իշխանությանը մոտ կանգնած գործարար և նախկին պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող «ՍԻԼ» ընկերության շապիկով։
Ադրբեջանի տաղավարում, ըստ ադրբեջանական աղբյուրների, «վերստեղծվել է 19-րդ դարի ղարաբաղյան տան ինտերիերը»: