«Ում կարողացան ճնշել՝ ճնշել են»․ Արթիկում ընդդիմադիրները ճնշումներից են խոսում, Ախուրյանում ՔՊ-ն մրցակից չունի

Your browser doesn’t support HTML5

Հոկտեմբերի 25-ին Շիրակի մարզի Արթիկ համայնքում թեժ ընտրություններ են սպասվում։ Խոշորացված համայքնի ՏԻՄ ընտրություններում 4 քաղաքական ուժ է մասնակցում։ Իշխող ՔՊ-ն մինչև վերջերս այստեղ «Ազատական» կուսակցության հետ կոալիցիոն կառավարում էր իրականացնում, սակայն ընտրություններից մի քանի ամիս առաջ կոլաիցիան խզվեց: Հիմա ՔՊ-ի 81 հոգանոց ցուցակը գործող համայնքապետ Անանիկ Ոսկանյանն է գլխավորում, ասում է՝ այս անգամ կոլաիցայի կարիք դժվար լինի: