Բնակարանային խնդիրը՝ քաղաքական ճգնաժամի պատճառ. Իսպանիայում արտահերթ ընտրություններ կանցկացվեն
Your browser doesn’t support HTML5
Իսպանիայի խորհրդարանը կլուծարվի և նոյեմբերի 29-ին արտահերթ ընտրություններ կանցկացվեն, հայտարարել է վարչապետը: Պատճառը բնակարանային ճգնաժամ է, որը զանգվածային ցույցերի առիթ է դարձել: Իսկ իրավիճակը շտկելու Պեդրո Սանչեսի փորձերն էլ ձախողվել են, խորհրդարանը դեմ է քվեարկել նրա բոլոր առաջարկներին: