Ռուսամետ Միլորադ Դոդիկի կուսակցությունը հաղթել է Բոսնիա և Հերցեգովինայի ընտրություններում

Ռուսաստանի հետ սերտ կապերով հայտնի Միլորադ Դոդիկի կուսակցությունը հաղթել է Բոսնիա և Հերցեգովինայի սերբական հատվածում՝ Սերբական Հանրապետությունում անցկացված ընտրություններում։

Դոդիկի կուսակից Ժելկա Ցվիյանովիչն էլ, նախնական արդյունքներով, ընտրվել է Բոսնիա և Հերցեգովինայի եռանախագահության սերբ անդամ։

Այդ պաշտոնը ութամսյա ժամկետով հերթագայության սկզբունքով ստանձնում են Բոսնիա-Հերցեգովինայի բոսնիացի մահմեդականների, բոսնիացի սերբերի և բոսնիացի խորվաթների ներկայացուցիչները:

Ինքը՝ Դոդիկը, ընտրություններին չի մասնակցել․ դատարանը նրան արգելել է պետական պաշտոն զբաղեցնել, սակայն նա շարունակում է մեծ ազդեցություն ունենալ Սերբական Հանրապետությունում։ Հաղթանակից հետո Դոդիկը շնորհակալություն է հայտնել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին։