TRIPP-ի հիմնարկեքը կսկսի 2027-ի սկզբին. ԱՄՆ-ում ՀՀ դեսպան

TRIPP-ի ծրագրի ուղղությամբ աշխատանքները բավականին արագ են առաջ ընթանում, այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան Նարեկ Մկրտչյանը։

Նրա խոսքով՝ ներկայում ծրագրի շրջանակում ուսումնասիրություն է իրականացվում, որը նախատեսվում է ամփոփել առաջիկա մեկ-երկու ամսվա ընթացքում։

«Եթե մենք նայենք, թե մեկ տարվա ընթացքում ինչքան է ծրագիրը առաջ գնացել, ինչ զարգացում ունենք արձանագրած, պետք է ասեմ, որ այդ մասշտաբի ծրագրի համար բավականին մեծ արդյունքներ ունենք։ Գիտեք, որ կա հիմա ուսումնասիրություն, որը, կարծում եմ, առաջիկա մեկ-երկու ամսվա ընթացքում կամփոփվի, որից հետո արդեն 2027 թվականի սկզբին, կարծում եմ, հնարավոր կլինի իրական, գործնական քայլեր տեսնել», - ասել է Մկրտչյանը։