Միացյալ Նահանգների նախագահը հայտարարել է, որ դեռ պետք է որոշի, թե ինչպես վարվել Իրանի հետ՝ հարվածե՞լ նորից, թե՞ սպասել, որ Թեհրանը գործարքի գնա պատերազմը դադարեցնելու շուրջ: Դոնալդ Թրամփը նաև պնդել է, որ Իրանի հետ պատերազմը կավարտվի շուտով:
«Մենք պետք է այդ որոշում կայացնենք. Կա՛մ պայթեցնենք նրանց, կա՛մ գործարք կնքենք: Բայց ժամանակը եկել է։ Այն շատ շուտով կավարտվի»,- ասել է Սպիտակ տան ղեկավարը:
Իրանը հայտարարել է, որ պատերազմն ավարտելու իր պայմանները փոխանցել է ԱՄՆ-ին և սպասում է պատասխանի: Իրանի Գերագույն ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, գեներալ-մայոր Մոհսեն Ռեզաին երեկ հայտարարել էր, որ նախագահ Դոնալդ Թրամփը չի կարողանում որոշում կայացնել։ «Թրամփը հայտնվել է ճահճում, ուր նա չի կարողանում ո՛չ բանակցել, ո՛չ էլ պայքարել», - ասել էր նա:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Իրանն իր պայմանները փոխանցել է ԱՄՆ-ին, Թրամփը չի կարողանում որոշում կայացնել. ՌեզաիԱՄՆ պատերազմի նախարար Փիթ Հեգսեթն էլ հայտարարել է, որ ԱՄՆ ուժերը «ոչնչացրել են» Իրանի ռազմածովային ուժերը, ռազմաօդային ուժերը, պաշտպանական համակարգերը, ղեկավարությանը և ռազմաարդյունաբերական կարողությունները:
Վաշինգտոնի մոտակայքում գտնվող Քվանտիկո ծովային հետևակի բազայում ռազմական ղեկավարների հավաքի ժամանակ Հեգսեթն ասել է, որ ամերիկյան զորքեր շարքից հանել են Իրանի ոչ միջուկային ռազմական կարողություններն ու միջուկային ձգտումները։
«Այստեղ գտնվող ամերիկացիները և նրանց գործընկերները ոչնչացրել են Իրանի նավատորմը, Իրանի ռազմաօդային ուժերը, նրանց պաշտպանական համակարգը, նրանց ղեկավարությունը և ռազմաարդյունաբերական հզորությունները, նրանց ամբողջ պաշտպանական տարածքը», - ասել է նա:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
ԱՄՆ-ը մինչև 15 մլն դոլար է առաջարկում ԻՀՊԿ-ի ֆինանսական ցանցերի մասին տեղեկության համար«Իրանի ավանդական պաշտպանությունը խաթարվել է, իսկ նրա միջուկային նկրտումները ոչնչացվել և բացահայտվել են աշխարհին։ Դուք՝ այս խումբը, ապահովում է, որ Իրանը երբեք միջուկային զենք չձեռք բերի»,- հավելել է նա։
Հեգսեթն ասել է, որ Պենտագոնը «հստակ խզում» է մտցրել իր անցյալի հետ՝ կենտրոնանալով իր «միակ առաքելության»՝ մարտական գործողությունների վրա: