Բելգիան մինչև տարեվերջ երեք F-16 կփոխանցի Ուկրաինային

Ուկրաինան պայմանավորվել է Բելգիայի հետ մինչև 2026-ի վերջ երեք F-16 կործանիչ ստանալու շուրջ, հայտարարել է նախագահ Վլադիմիր Զելենսկին։

Նրա խոսքով՝ ինքնաթիռները Կիևին կփոխանցվեն արագացված ընթացակարգով։ Ուկրաինան արդեն Բելգիայից և մի շարք այլ երկրներից, այդ թվում՝ Իսպանիայից, F-16-ների համար զինամթերք է ստացել։

Զելենսկին նշել է, որ ռուսական հարվածների ինտենսիվացման պայմաններում Ուկրաինային անհրաժեշտ է մեծացնել օդային թիրախները խոցելու և բնակչությանը պաշտպանելու հնարավորությունները։

Ուկրաինան արևմտյան արտադրության F-16 կործանիչներ սկսել է ստանալ 2024-ի օգոստոսից։ Այդ ժամանակից ի վեր Կիևը հայտնել է չորս F-16-ի կորստի մասին։