ՀԷՑ-ը հանրային գերակա շահ ճանաչելու հարցով նոր լսում

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում տեղի է ունեցել «Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ի100 ըոկոս բաժնետոմսերի նկատմամբ հանրային գերակա շահ ճանաչելու մասին կառավարության որոշման նախագծի նոր հանրային լսումը։

Նախարար Դավիթ Խուդաթյանը, ներկայացնելով նախագծի բովանդակությունը, ընդգծել է, որ հանրային գերակա շահ ճանաչելու նախագծի հիմքում դրվել է էլեկտրաէներգիայի բաշխման կենսական հանրային նշանակության, բնակչությանը անխափան էնեկտրաէներգիայի մատակարարման, սոցիալական և ռազմավարական օբյեկտների բնականոն գործունեության, էներգետիկ համակարգի կայունության և սպառողների իրավունքների պաշտպանության կարևորությունը։

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը այս ամսվա սկզբին է e-draft հարթակում հրապարակել է միլիարդատեր գործարար Սամվել Կարապետյանին պատկանող Հայաստանի էլեկտրական ցանցեր ընկերությունը հանրային գերակա շահ ճանաչելու որոշման նախագիծը։

Ընկերության սեփականատեր Սամվել Կարապետյանը, սակայն, պնդել է, թե ՀԷՑ-ը չի վաճառվում:

ՀԷՑ-ը գերակա շահ ճանաչելու որոշման նախագծում փոխհատուցման չափի մասին խոսք չկա: Միայն նշված է, որ գերակա շահ ճանաչելու որոշումը հաջորդել է սեփականատերերի կողմից կառավարության ներկայացրած գնառաջարկը մերժելու փաստին:

Գործադիրը էլեկտրական ցանցերի ձեռքբերման համար բաժնետերերին՝ Սամվել Կարապետյանի ընտանիքին, առաջարկել էր 23.5 միլիարդ դրամ՝ պայմանով, որ Կարապետյանն ընկերությանը վերադարձնի վերջին տասը տարիներին ստացած շահաբաժինները՝ շուրջ 23 միլիարդ դրամ: Գործարքը չէր կայացել, որին էլ հաջորդեց ընկերությունը գերակա շահ ճանաչելու փուլը:

Եթե անկախ գնահատողի հաշվետվության հետ ՀԷՑ-ի սեփականատերերը համաձայն չլինեն, կարող են այն բողոքարկել նախարարություն կամ դատարան, ինչի ընթացքում, սակայն, հանրային գերակա շահ ճանաչելու ու փոխհատուցման գործընթացը կանգ չի առնի։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

ՀԷՑ-ը չի վաճառվում. Սամվել ԿարապետյանՀԷՑ-ի գնահատումն իրականացնելու է տեղական ընկերություն. նախարարՀրապարակվել է ՀԷՑ-ը հանրային գերակա շահ ճանաչելու որոշման նախագիծը