Կիևի վրա ռուսական հարձակման հետևանքով Ադրբեջանի քաղաքացի է զոհվել․ Զելենսկի

Կիևի մարզի վրա ռուսական գիշերային հարձակման հետևանքով երկու մարդ է զոհվել, նրանցից մեկը՝ Ադրբեջանի քաղաքացի, հայտնել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։

Նրա խոսքով՝ Ռուսաստանի հարվածները գիշերն ու առավոտյան ընդգրկել են Ուկրաինայի մի շարք շրջաններ։ Խարկովում հարված է հասցվել բազմաբնակարան շենքի, Կիևում վնասվել են բնակելի շենքեր, կապի ենթակառուցվածքներ և բենզալցակայաններ։ Օդեսայի մարզում հարված է հասցվել Պալաուի դրոշով նավին։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Ռուսաստանը գիշերը հարվածել է Խարկովին և Կիևին․ տասնյակ վիրավորներ կան

Ուկրաինայի նախագահի տվյալներով՝ ամբողջ երկրում տասնյակ վիրավորներ կան։ Միայն Խարկովում վիրավորվել է 28 մարդ, այդ թվում՝ ինը երեխա։