Փարիզի կենտրոնում այսօր Հռոմի պապ Լևոն XIV-ի մասնակցությամբ մեծ բացօթյա պատարագ է սպասվում։ Կոնկորդի հրապարակում նախատեսված արարողությանը շուրջ 600 հազար մարդ է հավաքվել։
Մարդիկ արդեն ժամեր առաջ սկսել են հավաքվել Ելիսեյան դաշտերի հարակից հատվածներում։
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը պատարագին չի մասնակցել։ Ներկաների թվում են եղել նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին, Մարին Լը Պենն ու նախկին վարչապետ Էդուար Ֆիլիպը։
Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին մասնակցում է Հռոմի պապ Լևոն XIV-ի՝ Փարիզի Կոնկորդի հրապարակում մատուցած հանդիսավոր բացօթյա պատարագին՝ 2026 թվականի սեպտեմբերի 26-ին, պապի՝ Ֆրանսիա կատարած այցի երկրորդ օրը։
Լևոն XIV-ը Ֆրանսիայում է քառօրյա այցով։ Սա նրա առաջին այցն է երկիր՝ Հռոմի պապ ընտրվելուց հետո։
Այցի առաջին օրը, ըստ Վատիկանի, շուրջ 300 հազար մարդ էր դուրս եկել Փարիզի փողոցներ՝ ողջունելու պապին։ Ավելի ուշ ևս 80 հազար երիտասարդ էր հավաքվել Սեն Դենիի մարզադաշտում կազմակերպված աղոթքի երեկոյին։
Պպաը այցելել էր նաև 2019-ի հրդեհից հետո վերականգնված Փարիզի Աստվածամոր տաճար։
Կոնկորդի հրապարակում պատարագից հետո պապը կմեկնի Լուրդ։