Ռուսաստանի Յակուտիայի ածխահանքում պայթյուն է տեղի ունեցել, կան զոհեր

Ռուսաստանի Յակուտիայի Էլգայի ածխահանքում պայթյուն է տեղի ունեցել, կան զոհեր։

Տեղի դատախազության հաղորդմամբ՝ պայթյունը տեղի է ունեցել պահուստային պոմպակայանում՝ եռակցման աշխատանքների ժամանակ։

112 տելեգրամյան ալիքի տվյալներով՝ չորս մարդ է զոհվել։ Ալիքը գրում է, որ եռակցման աշխատանքներն իրականացվել են մեթան պարունակող տարայի մոտ, որն էլ պայթել է։ Այս տեղեկությունը դեռ պաշտոնապես չի հաստատվել։

Հանքը շահագործող ընկերության նախնական վարկածով՝ պայթյունի պատճառը կարող էր լինել պոմպակայանի ջրի տարայի հերմետիկության խախտումը։

Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել։