Ամենայն Հայոց կաթողիկոսն այցելեց Եռաբլուր, չպատասխանեց հարցերին

Անկախության օրվա առթիվ Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդն այսօր Մայր Աթոռի բարձրաստիճան հոգևորականների ուղեկցությամբ այցելել է Եռաբլուր զինվորական պանթեոն։

Աղոթքից և հոգեհանգստյան կարգից հետո կաթողիկոսը չի պատասխանել լրագրողների հարցերին և հրաժարվել է մեկնաբանել իրեն գահից հեռացնելու՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ծրագրերը։

«Եռաբլուրը, նվիրական վայրերը հարցազրույցի վայր չեն։ Մեզ համար աղոթքի վայր է», - ասել է Գարեգին Երկրորդը՝ հիշեցնելով, որ առավոտյան արդեն Անկախության օրվա իր ուղերձն է հղել։

Հայաստանի անկախության 35-րդ տարեդարձի առթիվ ուղերձում կաթողիկոսը շեշտել է միասնականության անհրաժեշտությունը՝ կոչ անելով համախմբվել հայրենիքի շուրջ և դիմագրավել «ներքին ու արտաքին սպառնալիքներին»։