Հայաստանը նշում է Անկախության 35-ամյակը

Հայաստանն այսօր նշում է Անկախության օրը․ լրանում է Հայաստանի Հանրապետության անկախության 35-րդ տարեդարձը։

1991 թվականի սեպտեմբերի 21-ին անցկացված հանրաքվեում Հայաստանի քաղաքացիների ճնշող մեծամասնությունը քվեարկեց Խորհրդային Միության կազմից դուրս գալու և անկախ պետություն ստեղծելու օգտին։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն առավոտյան սոցցանցերում տարածած տեսանյութում հայտնել է, որ Անկախության օրվա իր ուղերձը կհղի երեկոյան՝ Հանրապետության հրապարակից։

Տոնի առթիվ ուղերձ է հղել Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը։ Նա ընդգծել է, որ ներկայիս բարդ պայմաններում առավել քան երբևէ անհրաժեշտ է միասնական լինել և համախմբվել հայրենիքի շուրջ՝ դիմագրավելու ներքին ու արտաքին սպառնալիքներին։ Կաթողիկոսը նաև հորդորել է «անմնացորդ նվիրումով շենացնել ու պայծառացնել մեր երկիրը»։

Անկախության 35-րդ տարեդարձի առթիվ շնորհավորական ուղերձներ են հղել նաև նախագահ Վահագն Խաչատուրյանը, Ազգային ժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը, այլ պաշտոնյաներ, քաղաքական ու հասարակական գործիչներ և կազմակերպություններ։