Հոկտեմբերի 25-ին Շիրակի մարզի Արթիկ ու Ախուրյան համանքներում կայանալիք ՏԻՄ ընտրություններին մասնակից կուսակցությունների առաջադրումներն այսօր ավարտվեցին:
Արթիկում 4 քաղաքական ուժ է հայտ ներկայացրել՝ «Քաղաքացիական պայմանագիրը», որի ցուցակը գլխավորում է գործող համանյնքապետ Անանիկ Ոսկանյանը, Արթիկին նախկին համայնքապետ, նախկին ՀՀԿ-ական պատգամավոր Մխիթար Վարագյանը կգլխավորի «Ազատ դեմոկրատների» ցուցակը, «Ապրելու երկիր» կուսակցության համայնքապետի թեկնածուն Արթուր Աստոյանն է, իսկ «Հայրենիք» կուսակցության ցուցակը կգլխավորի Լևոն Վահրադյանը:
Ախուրյան համայնքում միայն ՔՊ-ն է մասնակցելու ընտրություններին: Ցուցակը գլխավորելու է գործող համայնքապետ Զավեն Մանուկյանը: