Գրենլանդիան և Դանիան հայտարարում են՝ ԱՄՆ-ի հետ գործարքը չի վտանգի Գրենլանդիայի ինքնիշխանությունը

Դանիան և Գրենլանդիան հայտարարում են՝ ԱՄՆ-ի հետ ցանկացած համաձայնագիր չի վտանգի Գրենլանդիայի ինքնիշխանությունը, հայտնում է Reuters-ը։

Այս հայտարարությունը հաջորդում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խոսքերին, որ «Միացյալ Նահանգները միշտ հնարավորություն կունենա Գրենլանդիայում անհրաժեշտ գործողություններ իրականացնելու»՝ Գրենլանդիայի և ԱՄՆ-ի անվտանգությունն ապահովելու համար:

Դանիան և Գրենլանդիան հույս են հայտնել, որ համաձայնագիրը, որը կստորագրվի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ժամանակ հաջորդ շաբաթ, վերջ կդնի Գրենլանդիայի շուրջ ստեղծված ամիսներ տևած անորոշությանը։

«Հաջորդ շաբաթը կարող է լավ շաբաթ լինել Գրենլանդիայի, Դանիայի և Միացյալ Նահանգների համար», - շաբաթ օրը Ֆեյսբուքում հրապարակված հայտարարության մեջ ասել է Դանիայի արտաքին գործերի նախարար Լարս Լոկկե Ռասմուսենը։

Ավելի վաղ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ ԱՄՆ-ն, Դանիան և Գրենլանդիան համաձայնագիր են կնքել, ըստ որի կղզում ԱՄՆ-ը զգալի ռազմական ներկայություն կունենա:

Համաձայնագրի մանրամասները դեռ չեն հրապարակվել:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Թրամփը հայտարարում է Գրենլանդիայի շուրջ նոր համաձայնագրի մասին