Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Գերմանիա

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Գերմանիա։

Այցի շրջանակում Վիսբադենում՝ Հեսսենի երկրամասային խորհրդարանում, Փաշինյանին կհանձնվի Հեսսենի Խաղաղության մրցանակը՝ Հարավային Կովկասում խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերի համար։

Այցի ընթացքում վարչապետը նաև Ֆրանկֆուրտի արդյունաբերության և առևտրի պալատում կհանդիպի տեղի գործարարների հետ։