Սամվել Կարապետյանը ևս 2 ամիս կմնա տնային կալանքի տակ

Գործարար Սամվել Կարապետյանը դատարանում

Մոտ յոթ ժամ քննելով մեղադրող կողմի միջնորդությունը՝ դատարանը որոշեց ևս 2 ամսով երկարաձգել գործարար Սամվել Կարապետյանի տնային կալանքը:

Ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան»-ի առաջնորդը մեղադրվում է իշխանության յուրացման փորձի ու հանցավոր ծագում ունեցող միջոցները օրինականացնելու, 8.5 միլիարդ դրամի հափշտակության և հարկերից խուսափելու հոդվածներով:

Հայ առաքելական եկեղեցին պաշտպանելուց հետո՝ անցած ամռանից մեղադրյալի կարգավիճակում գտնվող միլիարդատեր գործարարը մոտ կես տարի բանտում էր, անցած տարեվերջին նրա խափանման միջոցը փոխվեց տնային կալանքի: