Բելառուսը 25 բանտարկյալի կազատի, ԱՄՆ-ն էլ կվերացնի 2 ընկերության նպատմամբ պատժամիջոցները  

Ջոն Քոուլը և Քրիս Պանիկոն ԱՄՆ-Բելառուս բանակցությունների ժամանակ, Մինսկ, 15-ը սեպտեմբերի, 2026 թ.

ԱՄՆ-ն և Բելառուսը համաձայնության են եկել, որի շրջանակում Բելառուսը 25 բանտարկյալի ազատ կարձակի, ԱՄՆ-ն էլ կվերացնի բելառուսական երկու ընկերության նկատմամբ պատժամիջոցները, ասել է Բելառուսի հարցերով ԱՄՆ հատուկ դեսպանորդ Ջոն Քոուլը, որի ղեկավարած պատվիրակությունը երեկ էր հանդիպել Բելառուսի նախագահի և վարչապետի հետ:

«Մենք համաձայնության ենք եկել ժամանակավոր համաձայնագրի, փոխըմբռնման շուրջ: Որպես բարի կամքի դրսևորում՝ Բելառուսը կազատի 25 մարդու։ Իր հերթին, Միացյալ Նահանգները կվերացնի պատժամիջոցները երկու բելառուսական ընկերությունների՝ «Լակոկրասկա»-ի և «Բելեսբումպրոմ»-ի նկատմամբ», - բելառուսական BelTA պետական լրատվական գործակալությանն ասել է Քոուլը:

«Մենք շատ երկար բանակցություններ ենք ունեցել։ Այս բանակցությունները կշարունակվեն։ Իմ կարծիքով՝ մենք մեծ առաջընթաց ենք գրանցել։ Եվ կշարունակենք մեր համատեղ աշխատանքը»,- մինչ այդ ասել էր ԱՄՆ հատուկ դեսպանորդը։

Ջոն Քոուլը նշել էր, որ կողմերը քննարկել են նաև միջազգային հարցեր, երկկողմ օրակարգի հարցեր և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։ Բելառուսը և ԱՄՆ-ն կշարունակեն աշխատել չլուծված հարցերի լուծման ուղղությամբ, հավելել էր նա:

«Երբ բոլոր հարցերը լուծվեն և երկու կողմերը համաձայնեցնեն դրանք, լրացուցիչ անձինք ազատ արձակվեն, և բելառուսական ընկերությունների նկատմամբ պատժամիջոցները կհանվեն», - ասել էր Ջոն Քոուլը։

Բելառուսն ԱՄՆ միջնորդությամբ այս տարվա փետրվարին երեք բանտարկյալի էր ազատ արձակել, այդ թվում՝ «Ազատության» թղթակցին: Մարտի 19-ին էլ Մինսկն ազատ էր արձակել 250 բանտարկյալի՝ ԱՄՆ միջնորդությամբ համաձայնագրի շրջանակում:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

ԱՄՆ դեսպանը հույս ունի, որ Բելառուսը հաջորդ ամիս ազատ կարձակի հարյուրավոր բանտարկյալներիՏարիներ բանտում անցկացնելուց հետո՝ ազատություն. բելառուսցիները հասել են ԼիտվաԲելառուսի ազատության մեջ հայտնված գործիչները հայտարարում են որոշումների համար չզղջալու, պայքարելու մասին«Ես ոչնչի համար չեմ զղջում, ես պաշտպանել եմ իմ արժեքները». ազատ արձակված քաղբանտարկյալների ասուլիսը«Կարևոր է հասնել բոլորի ազատ արձակմանը». Ինչ ասացին Բելյացկին, Կոլեսնիկովան ազատ արձակվելուց հետոԼուկաշենկոն ազատ է արձակել 123 բանտարկյալի, այդ թվում՝ Բելառուսի ընդդիմության առաջնորդներից Մարիա Կոլեսնիկովային