Ուկրաինան և Ռուսաստանը համաձայնության են եկել չհարվածել միմյանց էներգետիկ օբյեկտներին. Թրամփ

Ուկրաինան և Ռուսաստանը համաձայնության են եկել չհարվածել միմյանց էներգետիկ օբյեկտներին, հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ Նա այս մասին գրել է իր Truth սոցիալական ցանցի էջում։

«Ուկրաինան համաձայնել է չխախտել Ռուսաստանի էներգետիկ չափանիշները։ Ռուսաստանը համաձայնել է նույնը անել։ Դիզելային վառելիքի համաշխարհային գների աճը հիմնականում պայմանավորված է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմով, այլ ոչ թե Իրանով», - գրել է նա։

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինան պատրաստ է դադարեցնել հարվածները, եթե Ռուսաստանն էլ նույնն անի:

«Եթե մեր գործընկերները պատրաստ են ապահովել, որ Ռուսաստանը իսկապես զերծ մնա մեր էլեկտրաէներգետիկ համակարգին, այլ էներգետիկ օբյեկտներին, կարևորագույն ենթակառուցվածքներին և սննդի մատակարարման ուղիներին հարվածելուց, ապա, իհարկե, մենք պատրաստ ենք ապահովել մեր հարվածների դադարեցումը», - նշել է Զելենսկին X-ում արած իր գերառման մեջ:

Զելենսկին ընդգծել է՝ Ուկրաինան համոզված չէ, որ Ռուսաստանը պատրաստ է պահպանել որևէ համաձայնագիր։

«Այն պետք է լինի հուսալի, երկարաժամկետ, իրական ազդեցություն ունենա մարդկանց կյանքի վրա և չփլուզվի այն բանից հետո, երբ ռուսները անցկացնեն իրենց «ընտրությունները»:։ Պատերազմը պետք է ավարտվի։ Իսկ կենսական նշանակության ենթակառուցվածքների դեմ հարձակումների դադարեցմանն ուղղված ապաէսկալացիոն քայլը կարող է խաղաղության ճանապարհին առաջին քայլը լինել», - գրել է Ուկրաինայի նախագահը։

Նախօրեին ԱՄՆ նախագահը հայտարարել է. «Զելենսկին պետք է մի բան անի՝ նա պետք է դադարեցնի շարքից հանել Ռուսաստանում դիզելային վառելիքի արտադրությունը: Նա դիզելի դեֆիցիտ է ստեղծում: Դա կապ չունի Մերձավոր Արևելիք հետ: Դա Ռուսաստանի և Ուկրաինայի միջև տեղի ունեցողի հետևանք է»:

ԱՄՆ նախագահը փոխանցել է, որ Ուկրաինայի նախագահի հետ խոսել է այդ թեմայով: «Կան բազմաթիվ այլ թիրախներ», իսկ ռուսական դիզվառելիքին հարվածները «վնաս են հասցնում ամբողջ աշխարհին», - ընդգծել է Թրամփը:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Կրեմլը ողջունում է Թրամփի կոչը՝ դադարեցնել հարվածները ՌԴ-ում դիզվառելիքի արտադրությանը