Տիգրանաշե՞ն, թե՞ Քյարքի վեճը չի մարում

Տիգրանաշենը պահելու մասին «Ուժեղ Հայաստան»-ի հայտարարություններից հետո իշխանությունն ու ընդդիմությունը կրկին մեղադրանքներ են փոխանակում:

Ի՞նչ որոշման կհանգնեն Երևանն ու Բաքուն՝ ամեն ինչ կմնա նույնը, թե կփոխանակեն անկլավները, պաշտոնյաների հրապարակային հայտարարություններից անկլավների ճակագիրը հստակ չէ: Այնուհանդերձ, ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը կարծում է, որ Տիգրանաշենին Քյարքի ասելով վարչապետը հող է նախապատրաստում:

Վարչապետ Փաշինյանն այսօր անձամբ հակադարձեց Նարեկ Կարապետյանին, թե ովքեր ասում են, որ Քյարքին Հայաստանի մեջ է, պատերազմ են հրահրում:

Մանրամասները տեսանյութում

Հայաստանն ու Ադրբեջանը պայմանավորվել են սահմանազատումն շարունակել հյուսիսից հարավ՝ սկսելով Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի սահմանների հատման կետից: Բայց Տավուշ-Ղազախ հատվածում 12 կմ գծելուց հետո արդեն 2 տարուց ավելի է նոր տարածքներ չեն սահմանազատվել:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Փաշինյան. «Վերադարձի մասին չեմ խոսել, ընդամենը ասել եմ Քյարքի»«Սա է հայրենիքից դուրս հայրենիք փնտրելը». Փաշինյանն անդրադարձավ անկլավների հարցինՍահմանազատումը պետք է շարունակվի՝ հյուսիսից հարավ, Տավուշում հայտարարեց վարչապետըԱնկլավների հարցով այսօր չունենք ոչ մի պայմանավորվածություն, վստահեցնում է վարչապետըԱնկլավների թեման քարոզարշավի օրակարգում. Տիգրանաշենում պնդում են՝ «ոչ մեկը չի եկել, մեզ ոչ մի բան չեն ասել»