ՄԱԿ-ում Իրանի դեսպանը դատապարտել է երկրի ավիացիայի ոլորտի նկատմամբ ԱՄՆ նոր պատժամիջոցների փաթեթը՝ այն որակելով որպես «տնտեսական ահաբեկչության» օրինակ, հաղորդում է IRNA լրատվական գործակալությունը։
Անվտանգության խորհրդին ուղղված նամակում դեսպան Ղոլամհոսեյն Դարզին Վաշինգտոնին մեղադրել է «կոլեկտիվ պատիժ կիրառելու և մարդկության դեմ հանցագործություն կատարելու մեջ»։
Նա պնդել է, որ պատժամիջոցները ՄԱԿ-ի կանոնադրության և միջազգային իրավունքի հիմնարար նորմերի, այդ թվում՝ մարդու իրավունքների և քաղաքացիական բնակչությանը պաշտպանելու պարտավորությունների ակնհայտ խախտում են։
ԱՄՆ-ն սեպտեմբերի 8-ին էր պատժամիջոցներ կիրառել Իրանի մնացած բոլոր գործող 27 ավիաընկերությունների նկատմամբ՝ էլ ավելի մեծացնելով ճնշումը Թեհրանի ավիացիոն ոլորտի վրա:
ԱՄՆ Ֆինանսների նախարարն ասել էր, որ Իրանն ավիացիան օգտագործում է զենքի, անձնակազմի և անօրինական բեռների փոխադրման նպատակով: Պետդեպարտամենտի խոսնակ Թոմի Պիգոթն էլ հայտարարել էր, որ ԱՄՆ-ն չի հրաժարվի իր արշավից, որի նպատակն է Իրանին զրկել ֆինանսավորման բոլոր հնարավոր ուղիներից, այդ թվում՝ ավիացիայից:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
ԱՄՆ-ն պատժամիջոցներ է կիրառել Իրանի 27 ավիաընկերության նկատմամբԻրանը կվերադառնա դիվանագիտությանը, եթե ԱՄՆ-ն ընդունի, որ ճնշումն արդյունք չի տալիս. Արաղչի ԱՄՆ-ն «տնտեսական գրոհ» է սկսում Իրանի դեմ՝ երրորդ երկրներից պահանջելով կտրել Թեհրանին կենսական աջակցություն ապահովող ուղիներըԹրամփ. «Իրանն ամբողջովին փլուզվում է»Փեզեշքիանն ընդունում է՝ պատերազմի և պատժամիջոցների ֆոնին «բազմաթիվ խնդիրներ» կան