Ելիսեյան պալատում մեկնարկել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնի հանդիպումը:
Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիայում Փարիզում սեպտեմբերի 9-10-ը անցկացվող Միջազգային տիեզերական գագաթնաժողովին մասնակցելու համար: Գագաթնաժողովին մասնակցում են շուրջ 120 երկրների պատվիրակություններ, այդ թվում՝ պետությունների ու կառավարությունների ղեկավարներ։
Փարիզում անցկացվող առաջին Միջազգային տիեզերական գագաթնաժողովը նախաձեռնել է Ֆրանսիայի նախագահը։ Քննարկումների առանցքում տիեզերական անվտանգությունը, տնտեսությունը, ոլորտի կարգավորումն ու նոր տեխնոլոգիաներն են։