Նորվեգիայում ամերիկյան Mk 70 հրթիռների տեղակայումն ապակայունացնող քայլ է. Զախարովա

Մարիա Զախարովա, ՌԴ ԱԳՆ խոսնակ , արխիվ

Եվրոպայում փոքր և միջին հեռահարության հրթիռներ արձակելու հնարավորություն ունեցող ամերիկյան համակարգերի տեղակայումը ևս մեկ քայլ է ՆԱՏՕ-ի «խիստ անկայունացնող գործողությունների շարքից», հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով Նորվեգիայում ամերիկյան Mk 70 հրթիռային կայանքի տեղակայումը։

Զախարովայի խոսքով՝ նման գործողություններն «ընդգծում են Հյուսիսատլանտյան դաշինքի մտադրությունը՝ ձեռք բերել լայնածավալ հրթիռային հարվածային հնարավորություններ» Ռուսաստանի տարածքի խորքերին հարվածելու համար։ Միևնույն ժամանակ, նա պնդել է, որ դաշինքի երկրները փորձում են թիրախավորել տարածաշրջանի ջրային տարածքները։

«Այս համակարգերը կարող են օգտագործվել հեռահար Tomahawk թևավոր հրթիռներ արձակելու համար, և դրանց տեղակայումը հյուսիսեվրոպական վերոնշյալ երկրում թույլ է տալիս ծածկել Ռուսաստանի եվրոպական տարածքի զգալի հատվածը, այդ թվում՝ Մոսկվան», - Զախարովաի խոսքերն է մեջբերում ՌԴ Արտաքին գործերի նախարարության կայքը:

Ինչպես նշել է ռուսաստանցի պաշտոնյան, ամերիկյան հրթիռային կայանքի տեղակայումը կչեղարկի ռազմավարական կայունության շուրջ Միացյալ Նահանգների հետ կառուցողական երկխոսության նախապայմանները։ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը կարծում է, որ Միացյալ Նահանգների հետ առարկայական և արդյունավետ ռազմավարական երկխոսության համար բարենպաստ պայմաններ չեն ստեղծվել։

Սեպտեմբերին ԱՄՆ-ն Նորվեգիայում տեղակայեց նոր Mk 70 միջին հեռահարության հրթիռային կայանք։ Համակարգերը բերվել են Մեծ Բրիտանիայի հետ եռակողմ զորավարժությունների շրջանակներում, որոնք տեղի են ունեցել օգոստոսի 26-ից սեպտեմբերի 4-ը։ Նման համակարգերն արգելված էին ԱՄՆ-Ռուսաստանի միջին հեռահարության միջուկային ուժերի մասին պայմանագրով, որը գործում էր մինչև 2019 թվականը, գրում է ռուսական Kommersant-ը։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Մոսկվան զգուշացնում ու սպառնում է Փարիզին և Լոնդոնին«Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան կրակի հետ են խաղում». ՌԴ ԱԳՆ