ԱՄՆ-ն 10 մլն դոլար պարգև է խոստանում ԻՊՀԿ պաշտոնյայի մասին տեղեկության համար

Լուսանկարում՝ Ամիր Յարյաբը

ԱՄՆ Պետդեպարտամենտը հայտարարել է, որ մինչև 10 միլիոն դոլար պարգև կտրամադրի տեղեկության համար, որը կբացահայտի Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՊՀԿ) Կիբեռէլեկտրոնային հրամանատարության բարձրաստիճան պաշտոնյա Ամիր Յարյաբի գտնվելու վայրը:

Ամիր Յարյաբը ղեկավարում է վերոնշյալ կառույցի Կիբեռգործողությունների հրամանատարությունը։ Ըստ Պետդեպարտամենտի «Պարգևատրում հանուն արդարադատության» ծրագրի, որը հայտարարել է պարգևի մասին, իրանցի այս պաշտոնյան ղեկավարում է նաև Կիբեռէլեկտրոնային հրամանատարության մի քանի այլ բաղադրիչներ, այդ թվում՝ «Շահիդ Հեմմատ» և «Շահիդ Շուշտարի» միավորները:

Պետդեպարտամենտը նշում է, որ դրանք իրականացրել են կիբեռգործողություններ՝ թիրախավորելով Միացյալ Նահանգների, Եվրոպայի և Մերձավոր Արևելքի կարևորագույն ենթակառուցվածքային ոլորտները, ներառյալ պաշտպանությունը, լրատվական, նավագնացությունը, ճանապարհորդությունը, էներգետիկան, ինչպես նաև ֆինանսական և հեռահաղորդակցության համակարգերը:

Հայտարարությունում ասվում է, որ Յարյաբը նաև վերահսկում և ղեկավարում է Կիբեռէլեկտրոնային հրամանատարության հետ կապված խմբերի, այդ թվում՝ CyberAv3ngers-ի, Dadeh Afzar Arman-ի (DAA) և Mehrsam Andisheh Saz Nik-ի կողմից իրականացվող գործողությունները: Պետդեպարտամենտի տվյալներով՝ այս խմբերն օգտագործել են վնասակար ծրագրեր ամբողջ աշխարհում քաղաքացիական ենթակառուցվածքները թիրախավորելու համար:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Հորմուզում 2 նավթատար է պայթել ականի վրա և վնասվել. ԻՊՀԿԱմերիկյան հարվածներից Իրանում 4 զինծառայող է սպանվել. ԻՊՀԿ Իրանը զանգվածային հարձակում է գործել Ծոցի մի քանի երկրի վրա