5 զոհերը «Օպել»-ի ուղևորներն էին. ի՞նչ է հայտնի ողբերգական վթարից

Քուչակ-Ապարան ճանապարհի ավտովթարը, նկարը՝ Shamshyan.com-ից, սեպտեմբերի 2,2026թ.

Քուչակ-Ապարան ճանապարհին ողբերգական ավտովթարի հետևանքով մահացած 5 քաղաքացիներն էլ նույն մեքենայի ուղևորներն են եղել, որը տաքսի է եղել: Վթարի հետևանքով 11 հոգի էր հիվանդանոցներ տեղափոխվել, 8-ը հետազոտվել ու տուն են գնացել, իսկ երեք հոգի կոտրվածքներով Ապարանի, Երևանի Էրեբունի ու Արմենիա բուժկենտրոններում են։

Երեկ երկոյան է տեղի ունեցել մահացու բախումը։ Ըստ նախնական տեղեկությունների՝ «Օպելն» է դուրս եկել հանդիպակաց երթևեկելի գոտի ու ճակատ ճակատի բախվել Երևան-Արթիկ երթուղին սպասարկող «ՊԱԶ» ավտոբուսին։ Այս ավտոբուսը կանոնավոր փոխադրումներ է անում Արթիկից Երևան: Վանաձորից դուրս եկած ու այդպես էլ Երևան չհասած «Օպել» մակնիշի մեքենան «Ազատության» տեղեկությամբ՝ Ֆայտոն տաքսի ծառայությանն էր։

Այս տաքսի ծառայությունը Երևան-Գյումրի, Վանաձոր, Թբիլիսի կանոնավոր փոխադրումներ է իրականացնում։ Սկզբում խոստացան պատասխանել այս ողբերգական վթարին ու իրենց գործունենությանը վերաբերող հարցերին, շատ չանցած՝ հերքեցին, թե վթարված «Օպելը» կապ ունի իրենց հետ, փոխանցեցին՝ «Մեզ հետ կապ չունի տվյալ վթարը»։

Այս տաքսի ծառայությունը գործունեության իրավունք է ստացել երկու տարի առաջ. էլեկտրոնային հարթակով մատուցվող ծառայություն է, ուղևորափոխադրման այս տեսակը ոչ թե լիցենզավորման, այլ ծանուցման ենթակա գործունեություն է, ինչն էլ արել են...պետության վերահսկողությունից, սակայն դուրս է՝ թե ինչ մեքենաներ ու ինչպիսի վարորդներ են երթուղի դուրս գալիս՝ ծանրաբեռնված ուղևորներով։

«Մեքենաները հին են, վարորդները, սովորաբար, շատ արագ են վարում»

Վանաձորցի Տաթևիկ Կոստանյանը, որ հաճախ է օգտվում տարբեր տաքսիների ծառայությունից, «Ազատությանը» պատմում է՝ այդ մեքենաները հաճախ մարդկանց հետ նաև բեռներ են տեղափոխում՝ գումարի դիմաց ու բաժանում Երևանի տարբեր հասցեներով, հաճախ արագություն են բացում որպեսզի հասցեն: Պատահում են նաև շոգից թուլացած շատ դանդաղ վարող տարեցներ. վտանգավոր է երկու դեպքերում էլ.

Մանրամասները՝ տեսանյութում