ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը հայտարարել է, որ Իրանի դեմ պատերազմի ներկայիս փուլում Վաշինգտոնը կենտրոնացած է Հորմուզի նեղուցով առևտրային նավերի ազատ նավարկությունն ապահովելու վրա։
Fox News-ի հետ զրույցում նա ասել է, որ կիրակի իրանական Լարակ կղզուն հասված հարվածները նպատակ ունեին կանխելու Իրանի կողմից նեղուցում ականների տեղադրումը։
Իրանի ղեկավարությունը «այնքան էլ ռազմավարական իմաստությամբ» չի գործում նավթի և գազի արտահանումն արգելափակելու իր փորձերով, ասել է Վենսը՝ Իրանի առաջնորդներին անվանելով «խելագար»:
«Ինձ համար տարօրինակ է, որ նրանք երբեմն կրակ են բացում իրենց իսկ դաշնակիցների վրա՝ պարզապես նավթի և գազի ազատ հոսքը կանխելու համար», - նշել է նա՝ հավելելով, որ Վաշինգտոնը սպասում էր, որ Թեհրանը հենց այդ այդպես էլ կվարվի:
Պատերազմի սկսվելուց հետո Իրանը հայտարարել է, որ Հորմուզի նեղուցը բաց կլինի միայն բարեկամական երկրների համար: ԱՄՆ-ն իր հերթին ծովային շրջափակում է հաստատել իրանական նավահանգիստների նկատմամբ:
Reuters-ի փոխանցմամբ՝ նեղուցով նավագնացությունը մնում է ցածր՝ մոտենալով հանգստյան օրերի ամենացածր մակարդակին։ Նավագնացության մշտադիտարկմամբ զբաղվող Kpler ընկերության տվյալներով՝ կարևորագույն այս ջրուղիով անցած մեկ օրում անցել է ընդամենը հինգ նավ, ինչը զգալիորեն ցածր է 10-օրյա միջին ցուցանիշից, որը կազմում է մոտ 14 նավ։