ԱՄՆ-ի և Ռուսաստանի ֆինանսների նախարարները հանդիպել են G20-ի շրջանակում

ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը օգոստոսի 31-ին ԱՄՆ-ում անցկացվող G20-ի միջոցառման շրջանակում հանդիպել է Ռուսաստանի ֆինանսների նախարար Անտոն Սիլուանովին։

Axios-ի փոխանցմամբ՝ սա Ուկրաինայում լայնածավալ պատերազմի մեկնարկից ի վեր առաջին դեպքն է, երբ Ռուսաստանի ֆինանսների նախարարը մասնակցում է G20-ի ֆինանսների նախարարների և կենտրոնական բանկերի ղեկավարների հանդիպմանը։

ԱՄՆ ֆինանսների նախարարության ներկայացուցիչը Axios-ին հայտնել է, որ Բեսենթն ու Սիլուանովը քննարկել են նաև Ուկրաինայում պատերազմի դադարեցման՝ Դոնալդ Թրամփի ծրագիրը։

Ռուսաստանի ֆինանսների նախարարության հաղորդմամբ՝ հանդիպմանը քննարկվել են երկու երկրների միջև և G20-ի շրջանակում ֆինանսական համագործակցության հարցեր։

Միևնույն ժամանակ, Ռուսաստանի հետ հարաբերությունների հարցում Վաշինգտոնի և եվրոպացի դաշնակիցների մոտեցումների տարբերությունը դրսևորվել է հենց G20-ի հանդիպմանը։

Գերմանիայի ֆինանսների նախարար Լարս Քլինգբայլը հայտարարել է, որ հրաժարվել է Սիլուանովի հետ ընդհանուր լուսանկարվելուց։ Նրա խոսքով՝ եվրոպական երկրների միասնական դիրքորոշման արդյունքում G20-ի ավանդական խմբակային լուսանկարը արվել է առանց ռուսական պատվիրակության։