«4010 ադրբեջանցի շարունակում է մնալ որպես անհետ կորած». Հաջիև

Հայաստանի և Ադրբեջանի միջև «նախկին հակամարտության հետևանքով 4010 Ադրբեջանի քաղաքացի շարունակում է մնալ որպես անհետ կորած», հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը։

«Հայաստանի կողմից անհետ կորած ադրբեջանցիների ճակատագրի վերաբերյալ ճշգրիտ և ամբողջական տեղեկատվության, այդ թվում՝ թաղման վայրերի մասին տվյալների տրամադրումը շարունակում է մնալ կարևոր», - X-ում գրել է Հաջիևը։

44-օրյա պատերազմից հետո հայկական կողմը մոտ 200 անհետ կորածի մասին է նշում, առաջին պատերազմից՝ 900-ի: Բաքուն մոտ 4000 անհետ կորածի մասին է խոսում, նրանք, ըստ Ադրբեջանի իշխանությունների, անհետ կորել են Ղարաբաղյան առաջին պատերազմում:

Վերջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի անհետ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովների ներկայացուցիչները հանդիպել են անցած տարի՝ հունիսին:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

«Մենք չենք ապրում». անհետ կորածների հարազատները նոր կառույց են ստեղծելԲայրամով․ «Հայկական ագրեսիայի հետևանքով անհայտ է 4 հազար ադրբեջանցիների ճակատագիրը»