85 տարեկանում մահացել է բոսնիացի սերբերի բանակի նախկին հրամանատար Ռատկո Մլադիչը։ Լուրը հաղորդում է սերբական RTS հեռուստաընկերությունը։
Հաագայում ցմահ ազատազրկման դատապարտված Մլադիչը մի քանի անգամ կաթված է տարել։ Նրա՝ բուժման նպատակով Սերբիայի տեղափոխվելու խնդրանքը մերժվել էր։
Ռատկո Մլադիչը, որին հաճախ անվանում էին «Բոսնիայի դահիճ», 1992-1996 թվականներին ղեկավարել է բոսնիացի սերբերի բանակի գլխավոր շտաբը և Բոսնիայի պատերազմի ընթացքում եղել է սերբական ուժերի առանցքային հրամանատարներից մեկը։
Մլադիչի նկատմամբ մեղադրանքներից առանցքայինը վերաբերում էր 1995 թվականի Սրեբրենիցայի կոտորածին, որի ընթացքում սպանվել են ավելի քան 8 հազար բոսնիացի մահմեդական տղամարդիկ և տղաներ։