Երջանկությունն անիվների վրա. իրանցի զույգը սեր ու սուրճ է բերել Երևան
Your browser doesn’t support HTML5
Իրանցի ճանապարհորդ զույգը թարմ սուրճ է հյուրասիրում Սարյան փողոցում։ Զույգ հեծանիվ, փայտե տախտակ և շրջիկ սրճարանն անիվների վրա պատրաստ է։ Մոհամմադն ու Նասրինը 6 ամիս առաջ են հեծանիվներով ճամփա ընկել՝ գրպանում ունենալով ընդամենը 500 դոլար, Թուրքիայից ու Վրաստանից հետո հասել են Հայաստան։